Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության հռչակման օրվա կապակցությամբ

սեպտեմբեր 02, 2000

Սիրելի հայրենակիցներ,
Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հռչակման օրվա կապակցությամբ:
1988-ից սկիզբ առած ղարաբաղյան շարժումը շարունակությունն էր նվիրական այն պայքարի, որ դարեր շարունակ մղել է հայ ժողովուրդը իր անկախ ու ազատ կյանքը կերտելու իրավունքի համար: 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը Արցախի — ամբողջ հայության այդ երազանքի իրագործման արձանագրումն էր: Ամբողջ աշխարհի առջ— արցախցին ցույց տվեց, որ պատրաստ է պաշտպանելու իր զավակների արյամբ սրբագործված հայրենի յուրաքանչյուր թիզ հողը: Պայքարով, հերոսությամբ, սեփական կյանքն ինքուրույն կերտելու կամքով ու վճռականությամբ ձեռք բերվածը պահպանելով, Արցախի շինարար ժողովուրդը, այժմ ձեռնամուխ է եղել բանակի հզորացմանը, տնտեսության վերականգնմանը, սոցիալական հիմնախնդիրների լուծմանն ու ժողովրդավարական ինստիտուտների ձ—ավորմանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ կարգավորման իր սկզբունքին: Մենք հավատում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագային: Անկախությունն ու ազատությունը հեշտ չի տրվում, այլ նվաճվում է սեփական արյամբ, կամքով ու վճռականությամբ:
Թանկագին հայրենակիցներ, մեկ անգամ —ս շնորհավորում եմ բոլորիս նվիրական տոնի` անկախության օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ, ստեղծագործ կյանք, անսասան հավատ ապագայի նկատմամբ: