keyboard_arrow_left
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Ալմաթիում առանձնազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ
փետրվար 02, 2018
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ:
Վարչապետները հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել, անդրադարձել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներին, տնտեսական կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը: