keyboard_arrow_left
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Մատեո Ռենցիին
օգոստոս 24, 2016
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Մատեո Ռենցիին՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Վարչապետ Աբրահամյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: