Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

սեպտեմբեր 01, 2015
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ,
հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Կրթությունը մեր երկրի և հասարակության կյանքում ունի առանձնահատուկ դեր: Հայ ժողովուրդը մշտապես առաջնային տեղ է հատկացրել կրթությանը, աչքի ընկել կրթվելու և կրթելու յուրահատուկ նպատակամղվածությամբ ու ջանասիրությամբ, և սեպտեմբերի 1-ը սերնդեսերունդ շարունակում է մնալ մեր ժողովրդի կարևորագույն և սիրելի տոներից մեկը:
Վստահեցնում եմ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կրթական ոլորտի հետագա զարգացման և կատարելագործման հարցը մշտապես պահելու է իր ուշադրության կենտրոնում` շարունակելով իրականացվող բարեփոխումները:
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ: