Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա առթիվ

մայիս 15, 2015
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:
Ընտանիքը մեր հասարակության հիմնասյունն է, իսկ ամուր և բարեկեցիկ ընտանիքը՝ ուժեղ պետության գրավականը: Ընտանիքը հայի համար սրբություն է, այն իր մեջ խտացնում է հավատարմություն, սեր, հարգանք ու համերաշխություն: Ամուր ընտանիքի հիմքի վրա է ձևավորվում և զարգանում քաղաքակիրթ հասարակությունը:
Կառավարության ուշադրության կենտրոնում են աջակցությունը հատկապես նորաստեղծ, բազմազավակ ու անապահով ընտանիքներին, նրանց սոցիալական պաշտպանվածության խնդիրներին: Մեր պարտքն է նպաստել, որ երկրում բոլոր ընտանիքները լինեն բարեկեցիկ, քանի որ ապագայի հանդեպ վստահություն ունեցող ընտանիքը յուրաքանչյուր պետության հզորացման և առաջընթացի երաշխավորն է:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առթիվ: Թող մեր բոլորի ընտանիքներում տիրեն սերը, հարգանքը և խաղաղությունը: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն և բարեկեցություն: