keyboard_arrow_left
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական խոսքը Էդվարդ Աղաջանովի մահվան կապակցությամբ
մայիս 20, 2008
Ցավով տեղեկացա ճանաչված տնտեսագետ և քաղաքագետ, Սլավոնական համալսարանի տնտեսագիտության ամբիոնի վարիչ Էդուարդ Աղաջանովի հանկարծահաս մահվան մասին:
Էդուարդ Աղաջանովը մշտապես աչքի է ընկել իր ակտիվ գործունեությամբ, տնտեսագիտական ուրույն վերլուծություններով, անտարբեր չի գտվել մեր երկրում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ և ունեցել է իր հստակ տեսակետն ու մոտեցումները: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Էդուարդ Աղաջանովի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին: