Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական հեռագիրը Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

մարտ 29, 2010

Մոսկվայի ողբերգական դեպքերի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին, որտեղ ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք իմ խորին ցավակցությունը Մոսկվայի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ։ Ողբերգական այս իրադարձությունները ևս մեկ անգամ վկայում են ահաբեկչության բարբարոս ու անմարդկային դրսևորումների, ինչպես նաև հանցագործության համար անխուսափելի և անողոք հատուցման անհրաժեշտության մասին։
Այս ծանր օրերին Ձեզ հետ կիսում եմ վաղաժամ հեռացածների վիշտն ու կսկիծը և զոհվածների հարազատներին և մտերիմներին եմ փոխանցում անկեղծ ցավակցության և կարեկցանքի խոսքեր
»։