Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ուղերձը «Աշխատանքի օրվա» առթիվ

մայիս 01, 2021
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ուղերձը «Աշխատանքի օրվա» առթիվ

Շնորհավորում եմ «Աշխատանքի օրվա» կապակցությամբ: Աշխատանքը քաղաքակրթության, մարդկային արժեքների և բարեկեցության հիմքն է, առանց որի չի կարող լինել մարդը և նրա ստեղծած աշխարհը: Ուստի պետք է ամենօրյա աշխատանքով մեր աշխարհը դարձնենք բարեկեցիկ, ապահով և հարմարավետ:
Այդ նպատակի իրագործումն անցնում է աշխատանքում կատարելագործվելու, հմտանալու, արդյունք ստեղծելու ուղիով: Նորարարությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, թվայնացումն ու ինքնանպատակ քանակի փոխարեն արդյունքահենք որակը պիտի լինեն յուրաքանչյուրիս աշխատանքի հիմքը, որով կստեղծենք ապրելու համար բարենպաստ միջավայր և 21-րդ դարին համարժեք դիմակայուն պետություն ու հասարակություն: