keyboard_arrow_left
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
դեկտեմբեր 07, 2022
Դեկտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Գյումրի։
Ազգային ժողովի պատգամավորների, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ փոխվարչապետը մասնակցել է Ամենափրկիչ եկեղեցու բակում կատարված հոգեհանգստի կարգին և ծաղիկների խոնարհմամբ ու ծաղկեպսակի զետեղմամբ հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: