Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Մայրենիի միջազգային օրվա առթիվ հարգանքի տուրք մատուցվեց Մեսրոպ Մաշտոցի հիշատակին

փետրվար 21, 2012
Մայրենիի միջազգային օրվա առթիվ հարգանքի տուրք մատուցվեց Մեսրոպ Մաշտոցի հիշատակին

Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Օշական, ծաղիկներ դրել Մեսրոպ Մաշտոցի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:
Դպրատանը մարզի դպրոցականների մասնակցությամբ տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Մեսրոպ Մաշտոցին և հայոց գրերին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1999 թվականին փետրվարի 21-ը հայտարարել է մայրենիի միջազգային օր: Օրվա կապակցությամբ ողջ հանրապետությունում կազմակերպվել են մայրենիին նվիրված մի շարք միջոցառումներ: