Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Միջգերատեսչական հանձնաժողովը շարունակել ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ քննարկումները

հուլիս 24, 2020
Միջգերատեսչական հանձնաժողովը շարունակել ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման ընթացքի

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովի անդամները քննարկել են 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված՝ մի շարք միջոցառումների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ածխաջրածինների հետախուզման, երկրաբանական որոնման և ատադրության համար թույլտվությունների տրամադրման և օգտագործման պայմանների մասին Եվրոպական խորհրդարանի հրահանգի մոտարկման գործընթացին, որի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը:

Օրակարգում ընդգրկված էր նաև ուղևորափոխադրող և բեռնափոխադրողների տրանսպորտային միջոցների վարորդների նախնական որակավորման և պարբերական վերապատրաստման մասին Եվրոպական հանձնաժողովի հրահանգի մոտարկման ընթացքը, որի մասին զեկուցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Հաշվի առնելով ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի տրանսպորտի ոլորտում առկա միջոցառումների քանակը՝ նիստի արդյունքում որոշվել է ևս մեկ նիստ կազմակերպել տրանսպորտի ոլորտում իրականացվող միջոցառումները մասրամասնորեն քննարկելու համար: