Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 14, 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այցելեց «Հայաստան» համալիր, ծաղկեպսակ դրեց «Բռնության զոհերի հիշատակի» հուշաքարին:

Բռնադատվածների ու նրանց ժառանգների հետ ունեցած զրույցի ընթացքում վարչապետը նշեց, որ լավ ծանոթ է առկա հիմնախնդիրներին, և Հայաստանում բռնադատվածների հիշատակի օրվա նշումը, նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանի հիմնադրումը առաջին քայլերից են միայն: Թեև պետության սուղ միջոցներին, բռնադատվածներին տրված է էլեկտրատրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն, բնակարաններ կառուցելու համար նախատեսված է տրամադրել վարկեր և հողատարածք: Այսուհանդերձ, ըստ վարչապետի, հասարակության այս խումբն ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ և արժանի է առավել հոգածության: Նա հույս հայտնեց, որ ապագայում պետությունը հնարավորություն կունենա ավելի մեծ ուշադրություն դարձնել բռնադատվածներին ու նրանց ընտանիքներին: