Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հուլիս 03, 2000

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ծննդյան 60-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռազմիկ Դավոյանին, որում ասված է.

Մեծարգո Ռազմիկ Դավոյան

Գրականություն գալով վաթսունականներին, Դուք կարողացաք ոչ միայն շարունակել բազմադարյան հայ պոեզիայի ավանդույթները, այլև դավոյանական մեկնություններով արտացոլել ժամանակն ու ժողովրդին:

Ձեր բանաստեղծություններն ու պոեմներն իրենց ազգային շնչով, գաղափարական հարստությամբ, ձևի ու բովանդակության ներդաշնակությամբ, գտել են դեպի ժողովրդի սիրտը տանող ճանապարհը:

Շնորհավորում եմ 60-ամյա հոբելյարիդ, մաղթում առողջություն և ստեղծագործական նորանոր թռիչքներ ի փառս մեր ժողովրդի ու հայրենիքի և ի հարատևություն հայ գրականության:

ՀՀ վարչապետ՝ Անդրանիկ Մարգարյան