Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հուլիս 04, 2000

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուլիսի 4-ի որոշումներով Գագիկ Սիմոնյանն ազատվել է ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալի պաշտոնից, Արմեն Աթաբեկյանը` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:

Մեկ այլ որոշմամբ Գ—որգ Մալխասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ` ազատվելով ՀՀ արդարադատության նախարարի տեղեկալի պաշտոնից:

Տիգրան Մուկուչյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ – ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի պետ` ազատվելով ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի պետի պաշտոնից:

Լ—ոն Յոլյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ` ազատվելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պետի տեղակալի պաշտոնից:

Ռոբերտ Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ կրթության — գիտության նախարարության «Լիցենզավորման — հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկի պետ:

Նունե Մանգասարյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: