Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 03, 2001
ՀՀ կառավարությունը դեռևս 2000թ. սեպտեմբերի 14-ին որոշում էր ընդունել, Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծառայությունները հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու նպատակով, ստեղծել Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան: Թանգարանի բացումը տեղի կունենա մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ժամը 12:00-ին, Արարատի մարզի Արարատ գյուղի Նժդեհի N 7 տանը: Բացմանը ներկա կլինեն ՀՀ կառավարության անդամները՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ: