Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հուլիս 25, 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ Մարտին Հարությունյանին: Քննարկվեցին կառավարության և արհմիությունների ուշադրության կենտրոնում գտնվող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ շեշտը դրվեց աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի և կենսաթոշակների վճարման, աշխատանքի պաշտպանության խնդիրների վրա:

Վարչապետը, երկրի տնտեսական քաղաքականության, հատկապես սոցիալական ոլորտի խնդիրների իրագործման հարցում կարևորելով արհեստակցական միությունների դերը, կառավարության աջակցությունը խոստացավ ԱԺ-ի հետ համագործակցության արդյունքում «Արհմիությունների մասին» օրենքի ընդունման հարցում:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց արհմիություն-կառավարություն ամենամյա համաձայնագրերի նախապատրաստման, քննարկման և ընդունման հարցում համագործակցված աշխատելու, ինչպես նաև արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահության և նրա 26 ճյուղային կոմիտեների ղեկավարների ու արհմիութենական ենթագերատեսչական կառույցների ղեկավարների հետ սեպտեմբերին հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: