keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
մարտ 14, 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգի նախագիծը: Այն մշակվել է հանձնաժողովի անդամների, համապատասխան նախարարությունների ներկայացրած նյութերի հիման վրա և ընդգրկում է կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները՝ տնտեսական քաղաքականություն, օրենսդրական դաշտ, դատա-իրավական, պետական կառավարման համակարգեր, ժողովրդավարական հաստատությունների ուժացում, հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի ներդրման և իրականացման կազմակերպչական ապահովում, կոռուպցիայի դեմ պայքարի իրականացումն ապահովող առաջնահերթ միջոցառումներ: Լայն քննարկման թեմա դարձավ Ծրագրի մշակումն ու իրականացումն ապահովող առանձին համակարգող մարմնի ստծման անհրաժեշտությունը: Ծրագրի մշակման աշխատանքային խմբին առաջարկվեց աշխատանքի մեջ ներգրավել նաև ԱԺ-ի, գիտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, հանձնաժողովի անդամներին հանձնարարվեց ներկայացնել որոշակի առաջարկներ հայեցակարգային ուղղությունների վերաբերյալ: Նշվեց, որ վերջնական քննարկումից հետո այն կներկայացվի նաև համապատասխան միջազգային կազմակերպությունների փորձաքննությանը: Այսօրվա նիստում հանձնաժողովի անդամներին ներկայացվեցին նաև կոռուպցայի դեմ պայքարում Բուլղարայի համանման ծրագրի և բուլղարական փորձի ուսումնասիրության նպատակով փետրվարին այդ երկիր մեկնած կոռուպցայի դեմ պայքարի ծրագրի մշակման աշխատանքային խմբի դիտարկումները: Որոշվեց հանձնաժողովի հաջորդ նիստը հրավիրել մարտի 23-ին և քննարկել այսօր ներկայացված հայեցակարգի վերաբերյալ որոշակի առաջարկները: