Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 09, 2004

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ՀՀ Ազգային Ժողովում «ՀՀ 2003 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» հաստատման կապակցությամբ շնորհակալություն է հայտնել պատգամավորներին` արդյունավետ համագործակցության համար: «Հույս ունեմ, որ խորհրդարանում ներկայացված խումբ-խմբակցությունների հետ միասին և նրանց աջակցությամբ՝ 2004 թվականի բյուջեն ևս կարող ենք բարեհաջող կատարել, որպեսզի կարողանանք լուծել կոալիցիայի և կառավարության առաջ դրված խնդիրները»,-նշել է վարչապետը: