Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

սեպտեմբեր 07, 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և գրառում կատարել Բեսլան քաղաքի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում. «Ցավակցում եմ կատարված հրեշավոր ոճրագործության համար: Անձամբ իմ և ՀՀ կառավարության անունից ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Ռուսաստանի ժողովրդին»,- գրել է ՀՀ վարչապետը:


Վարչապետի հետ ՌԴ դեսպանատուն են այցելել և իրենց ցավակցությունը հայտնել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը, ՀՀ աշխատակազմի ղեկավար- նախարար Մանուկ Թոփուզյանը:


Կառավարության մյուս անդամները ևս այդ կապակցությամբ, օրվա ընթացքում, կայցելեն մեր երկրում ՌԴ դեսպանատուն: