Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հոկտեմբեր 25, 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Քննարկվել է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՀՁ-ին տրամադրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև վերոհիշյալ ընկերության հետ հաշտության համաձայնագիր ստորագրելու լիազորություն տալու որոշման նախագիծը:

Քննարկման արդյունքում կառավարության անդամներին մեկ շաբաթ ժամկետ է տրվել՝ արդարադատության նախարարի բանակցությունների արդյունքներին հանգամանորեն ծանոթանալու և իրենց տեսակետները ներկայացնելու համար: Միաժամանակ, նկատի առնելով, որ հոկտեմբերի 28-ին լրանում է «Արմենթել» ՀՁ-ի լիցենզիայում կատարված փոփոխությունները ուժի մեջ մտնելու կառավարության որոշման ժամկետը, որոշվել է այն երկարաձգել ևս 10 օրով:

Արդարադատության նախարարին հանձնարարվել է՝ կառավարությանը ներկայացնել տեղեկանք «Արմենթելի» հետ ունեցած բաց ժողովից հետո կառավարության որոշմամբ նախատեսված դրույթների և նախարարի բանակցությունների արդյունքի համեմատականի վերաբերյալ: