Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

նոյեմբեր 30, 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Հրաչյա Մուսայելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ:

Կենսագրական տվյալներ

Հրաչյա Զավենի Մուսայելյանը ծնվել է 1961թ. օգոստոսի 6-ին, ք. Երևանում: 1984թ. ավարտել է Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետը՝ «Մեքենաշինության արդյունաբերության էկոնոմիկա և կազմակերպում» մասնագիտությամբ: 1996-98թթ., որպես հայցորդ, եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել է թեկնածուական թեզ և 2004թ. ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

1991-2000թթ. աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, որպես դեկանի տեղակալ, այնուհետև՝ որպես դեկան: 2000-2002թթ. աշխատել է ՀՀ էներգետիկայի նախարարությունում, որպես աշխատակազմի ղեկավար, վերահսկողության տեսչության պետ: 2002-ից մինչ նշանակումը աշխատել է «Լեդա Քեմփուս» ՍՊԸ-ում, որպես գլխավոր տնօրեն:

2004թ.-ից «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է:

Ամուսնացած է, ունի 2 երեխա: