Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

ապրիլ 13, 2001
«2000 թ երաշտի հետևանքով առավել տուժած համայնքներին 1997-1998 թթ. սերմացուի ձևով տրամադրված վարկի գծով պարտքերից ազատելու մասին» ՀՀ կառավարության 2001 թ. մարտի 31-ի որոշման հավելվածում երաշտից առավել տուժած համայնքների ցանկը լրացվել է Սյունիքի մարզի 30 համայնքներով: Գարնան գյուղատնտեսական աշխատանքների շեմին սա կառավարության կողմից որոշակի աջակցություն է մարզի հիշյալ համայնքներին: