keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
ապրիլ 26, 2001
Ապրիլի 27-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կմեկնի Սյունիք՝ մասնակցելու Լեռնահայաստանի հռչակման 80-ամյակի տոնակատարություններին: Մեկ օր հետո՝ ապրիլի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում վարչապետը կմասնակցի Գարեգին Նժդեհի ծննդյան 115-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որով կմեկնարկի Նժդեհի 115-ամյակի նշման պետական հոբելյանական ծրագիրը: