Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

դեկտեմբեր 12, 2005


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով՝ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ ԱԺ նախագահին՝ 2005թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած շուրջ չորս տասնյակ օրենքների նախագծերի քննարկման և ընդունման նպատակով: Հանձնարարվել է ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ լրացուցիչ առաջարկները ներկայացնել երկօրյա ժամկետում:


«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև Ծննդյան տոների և Ամանորի տոնական օրերի կապակցությամբ, կառավարությունը որոշել է 2006թ. հունվարի 3-ի աշխատանքային երեքշաբթի օրը տեղափոխել հունվարի 8-ի կիրակի օրը: