Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

դեկտեմբեր 16, 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղական համայնքների զարգացման ծրագրերի նախապատրաստման հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:

Քննարկվել են համապատասխան մարզպետարանների, նախարարությունների, պետական կառավարման մարմինների կողմից մշակված ծրագրերը և առաջնահերթությունը տրվել է սահմանամերձ ու բարձր լեռնային մարզերին: Հանձնաժողովի աշխատանքային խմբերի կողմից ամփոփվել են ներկայացված ծրագրերը, կազմվել է յուրաքանչյուր համայնքի համար առանձին անձնագիր՝ համառոտ տեղեկատվությամբ և առկա խնդիրներով:

Նիստում քննարկված հիմնախնդիրների բովանդակային և ֆինանսական ճշգրտումների նպատակով հանձնարարվել է ՀՀ նախարարներին և մարզպետներին՝ հնգօրյա ժամկետում հանձնաժողովի առաջիկա եզրափակիչ նիստին ներկայացնել համայնքների զարգացման ծրագրերի վերջնական փաթեթը: