Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

դեկտեմբեր 26, 2005

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունությունը կանոնակարգող խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:

Քննարկվել և ընդհանուր առմամբ բավարար է գնահատվել 2005թ. ոռոգման շրջանի ընթացքում ջրօգտագործողների ընկերությունների կողմից կատարված աշխատանքը: Միաժամանակ, ուշադրություն է հրավիրվել այդ գործընթացում դեռևս առկա մի շարք հիմնախնդիրների վրա՝ առաջիկա ոռոգման շրջանի ընթացքում դրանք վերացնելու նպատակով: Նշվել է, որ 2005 թվականին ջրօգտագործողներից հավաքագրվել է շուրջ 3 մլրդ դրամ, որը հետխորհրդային տարիների համար առավելագույն ցուցանիշ է և կազմում է նախատեսված հասույթի 67 տոկոսը:

Խորհուրդն ի գիտություն է ընդունել 2005թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ջրօգտագործողների ընկերությունների 2005թ. տարեկան բյուջեների ցուցանիշները և բյուջեներն հաստատել է համապատախան փոփոխություններով:

Նիստում լսվել է նաև «Արզնի-Շամիրամ» ջրօգտագործողների ընկերությունների միության հիմնադրման ընթացքը և նպատակահարմար է համարվել շարունակել այդ ուղղությամբ նախատեսված աշխատանքները: