Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 06, 2001
Այսօր Ծաղկաձորում տեղի ունեցավ «Լոռու վերածնունդ» ազգային կոնֆերանսը՝ նվիրված Լոռու մարզային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի ներկայացմանն ու քննարկմանը: Նման ներկայացուցչական ու կարևոր կոնֆերանս առաջին անգամ է անցկացվում հանրապետությունում: Կոնֆերանսին ներկա էր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին ուղղված ողջույնի իր խոսքում վարչապետը կարևորեց մարզերի տնտեսության հավասարաչափ և ներդաշնակ զարգացման ապահովումը, տեղական ինքնակառավարման մարմինների դերի ընդլայնումն ու նրանց գործունեության արդյունավետության բարձրացումը: Լոռու մարզի հիմնախնդիրներն առկա են բոլոր մարզերում և եթե քննարկվող ծրագիրն հաջողությամբ կյանքի կոչվի, ապա այն կարող է օրինակելի դառնալ նաև հանրապետության մյուս տարածաշրջանների, մարզերի համար: