keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
հունիս 19, 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ-ին: Վեհափառը շնորհավորեց Անդրանիկ Մարգարյանին ծննդյան 50-ամյակի առթիվ, վարչապետին տեղեկացրեց Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ ԱՄՆ, Կանադա և Լոնդոն կատարած իր այցելությունների արդյունքների մասին, որոնք Վեհափառի գնահատմամբ, միանգամայն գոհացուցիչ էին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին եկեղեցի-պետություն փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: