Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

օգոստոս 08, 2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիկտոր Յանուկովիչին` Ուկրաինայի վարչապետ նշանակվելու կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.

« Մեծարգո Վիկտոր Ֆյոդորովիչ,

ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Կարևորելով մեր երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացումը, վստահ եմ, որ Ուկրաինայի կառավարության նոր կազմը Ձեր ղեկավարությամբ նշանակալի հաջողությունների կհասնի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, իսկ Հայաստանի և Ուկրաինայի միջև բազմակողմանի և փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կխորանա՝ ի նպաստ մեր երկու բարեկամ երկրների ժողովուրդների»:

ՀՀ վարչապետը հաջողություններ է ցանկացել Վիկտոր Յանուկովիչին՝ բարձր պաշտոնում նրա առաջիկա գործունեության մեջ, իսկ Ուկրաինայի ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն և բարգավաճում: