Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

օգոստոս 31, 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ Սիրելի դպրոցականներ և ուսանողներ, հարգելի մանկավարժներ Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա և գիտելիքի օրվա կապակցությամբ: Դուք՝ այսօրվա դպրոցականներդ և ուսանողներդ եք լինելու արդեն իր տասնամյակը բոլորած մեր անկախ պետականության, կիրթ ու բարեկեցիկ հասարակության կառուցման գործի շարունակողները: Գործ, որ իրենց բնագավառում այսօր մեծ նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ են կատարում մեր ուսուցիչներն ու մանկավարժները: Այս գեղեցիկ և հիշարժան օրվա առիթով մաղթում եմ բոլորիդ հաջողություններ ուսումնառության մեջ և ձեր գիտելիքները կյանքում կիրառելու ասպարեզում: