Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

սեպտեմբեր 11, 2001
ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի հոբելյանական տոնակատարության կազմակերպման հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանի մոտ այսօր տեղի ունեցավ հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվեց համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կողմից տոնակատարության ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը: Հանձնաժողովի անդամները վարչապետին զեկուցեցին, որ անցկացվելիք միջոցառումների նախապատրաստությունը ընթանում է ծրագրին համապատասխան: Մասնավորապես նշվեց, որ մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպմանը: Անկախության տոնի հոբելյանական տոնակատարության միջոցառումների ծրագիրը ներառում է 23 կետ և հաստատվելուց անմիջապես հետո հրապարակվել է հանրապետական մամուլում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկ անգամ ևս կարևորեց տոնական միջոցառումները լայնորեն լուսաբանելու, առավելագույն հրապարակայնություն ապահովելու խնդիրը: