Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունվար 18, 2007

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Արծրուն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ:

Համառոտ կենսագրական տվյալներ

Արծրուն Խաչատրյանը ծնվել է 1958թ., Երևան քաղաքում:

1975թ. ավարտել է Երևանի N 94 միջնակարգ դպրոցը, 1981-ին՝ Երևանի Ալ. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը: 1988թ. ավարտել է Մոսկվայի Ս. Օրջոնիկիձեի անվան երկրաբանահետազոտական ինստիտուտը, իսկ 2003թ.՝ Մոսկվայի բիզնեսի և քաղաքականության ինստիտուտը:

1989-1993թթ. աշխատել է Երևանի «Մետաքսի» կոմբինատում՝ որպես փոխտնօրեն:

1998թ. եղել է Երևանի Աջափնյակի թաղապետի տեղակալ: 2000-2006թթ. ղեկավարել է Երևանի Աջափնյակ թաղային համայնքը:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: