keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
հոկտեմբեր 01, 2001
Տարեցների օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բարեմաղթանքներ է հղել հանրապետության ավագ սերնդի ներկայացուցիչներին, նշելով, որ այսօր էլ տարեցներն իրենց հարուստ կենսափորձով շարունակում են մասնակցել մեր կյանքի դժվարությունների հաղթահարմանը: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, տարեցներն արժանի են ավելի մեծ գնահատության, նյութական և բարոյական օժանդակության, քան պետությունը հնարավորություն ունի այսօր անելու, սակայն մեր երկրի տնտեսության վերականգնման, զարգացման կայուն հեռանկարը հույս է ներշնչում, որ այդ ուշադրությունն ու հոգածությունը գնալով ավելանալու են: Վարչապետը քաջառողջություն, տոկունություն և վաղվա օրվա նկատմամբ չմարող հավատ է մաղթել հանրապետության բոլոր տարեցներին: