Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

ապրիլ 09, 2007

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայրապետական օրհնությամբ և շնորհավորանքներով է սկսել հանդիպումը՝ հույս հայտնելով, որ ՀՀ կառավարության ղեկավարի բարձր ու պատասխանատու աշխատանքում Սերժ Սարգսյանն իր փորձառությունն ու կարողությունները մեծ նվիրումով ի սպաս կդնի ի շահ մեր ժողովրդի և պետության:


Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ՝ կառավարության առջև դրված խնդիրների լուծման ճանապարհին:


Շնորհակալություն հայտնելով հայրապետական բարեմաղթանքների համար՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունն այսուհետ ևս կշարունակի եկեղեցի-պետություն հարաբերություններն ամուր հիմքերի վրա պահելու և ի նպաստ մեր պետության ու ժողովրդի այն ծառայեցնելու իր որդեգրած քաղաքականությունը:


Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են եկեղեցի-պետություն հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: