Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հոկտեմբեր 24, 2001
Փարիզում սրտի հետազոտությունից հետո, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին առաջարկվել է շտապ բուժում անցնել: Ոչ վիրահատական ճանապարհով միջամտություն է կատարվել սիրտ՝ արյունատար անոթների անցանելիությունն ապահովելու և սրտի սնուցումը կարգավորելու նպատակով: Վարչապետի վիճակը բարվոք է, սակայն բժիշկները խորհուրդ են տվել մի քանի օր չտեղաշարժվել՝ անհարկի բարդություններից խուսափելու համար: