Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հոկտեմբեր 31, 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին: ԼՂՀ նախագահը ներկայացրեց հոկտեմբերի 22-28-ը Մոսկվա կատարած իր այցի արդյունքները՝ հանդիպումները, ձեռք բերված պայմանավորվածությունները: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ՀՀ և ԼՂՀ 2001թ. պետական բյուջեների կատարման ընթացքին, ինչպես նաև երկու հանրապետությունների «2002թ. պետական բյուջեի մասին օրենքի» նախագծերով նախատեսվող ծրագրերին: