Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հոկտեմբեր 30, 2001
Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուի Հայաստան այցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունից Երևանի կոնյակի գործարանում տրված ճաշկերույթին ՀՀ վարչապետը և Ռումինիայի նախագահն անդրադարձել են երկու երկրների տնտեսական փոխգործակցության ներկայիս վիճակին և առաջիկա ծրագրերին: Մասնավորապես, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է հայ-ռումինական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, որը կնախապատրաստի նաև եկող տարեսկզբին Ռումինիայի վարչապետի այցը Հայաստան: Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են Կոնստանցիա-Բաթումի լաստանավային ուղու շուտափույթ գործարկումը, որը Հայաստանի համար դեպի եվրոպական շուկա և Եվրոպայի համար Հայաստանով դեպի արևելյան երկրների շուկա մուտք գործելու լավ հեռանկարներ կարող է բացել: Նշվել է նաև, որ քաղաքական և տնտեսական համագործակցության համար Հայաստանի և Ռումինիայի միջև իրավական անհրաժեշտ դաշտ ստեղծված է, մնում է դրա շրջանակներում ակտիվ աշխատել: Ռումինիայի նախագահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները ծանոթացել են նաև Երևանի կոնյակի գործարանի աշխատանքին: