Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հուլիս 12, 2007

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշումով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ:

Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Սարգիս Մուրադյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 13-ին, ժամը 18:00-ից, Կիևյան 24, բն. 7 հասցեում:

Հուլիսի 14-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ժամը 12:00-14:00 տեղի կունենա վերջին հրաժեշտը: Հուղարկավորության արարողությունը կկայանա ժամը 15:00-ին՝ Երևանի քաղաքային պանթեոնում: