Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունվար 14, 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունեց երկար տարիներ կառավարության աշխատակազմում աշխատած և վաստակած հանգստի գնացող աշխատակիցներին: Շնորհակալություն հայտնելով գործադիր իշխանությունում ունեցած անուրանալի մեծ վաստակի, ներդրած ավանդի և համատեղ աշխատանքի համար, վարչապետը նրանց պարգևատրեց շնորհակալագրերով և դրամական պարգևով՝ վստահեցնելով, որ այսուհետ էլ նրանք կլինեն կառավարության ուշադրության կենտրոնում, անհրաժեշտության դեպքում՝ կունենան նրա աջակցությունը: Ըստ վարչապետի, պետական ապարատում աշխատանքի տարիներին նրանցից յուրաքանչյուրն իր կարողությունների չափով նպաստել է պետության կայացմանը և նրանց թողած վաստակը կդառնա այն շարունակականությունը, որով նոր սերունդը կսկսի իր աշխատանքային կենսագրությունը: Phone: 52-87-12 E-mail: press@arminco.com