keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
հունվար 22, 2002
Չորեքշաբթի՝ հունվարի 23-ին, կկայանա ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկու հետ: Հանդիպման ընթացքում կստորագրվեն Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության, սահմանապահ ծառայության բնագավառում համագործակցությանը վերաբերող փաստաթղթեր: Ռուսաստանի Դաշնության նախագահի անունից պետական պարգևներ կհանձնվեն 2001թ. արդյունքներով աչքի ընկած զինծառայողներին: Վերջում տեղի կունենա ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկու և ՀՀ ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանի մամուլի ասուլիսը: