keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
փետրվար 01, 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Ռոբերտ Փոլադյանը նշանակվել է ՀՀ կրթության — գիտության նախարարության «Լիցենզավորման — հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկի պետ : * * * Ռոբերտ Փոլադյանը ծնվել է 1952թ.-ին, Տավուշի շրջանի Մովսես գյուղում: 1976թ. ավարտել է Երևանի պետհամալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը՝ փիլիսոփա-ուսուցչի որակավորմամբ, անկուսակցական է: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1976թ-ից մշակույթի մինիստրությունում՝ որպես գիտամեթոդական կենտրոնի սոցիոլոգ- մեթոդիստ: Մինչև 1990թ.-ը գիտական ու մանկավարժական աշխատանքներ է կատարել գիտությունների ակադեմիայի համակարգում և պոլիտեխնիկական ինստիտուտում: 1990- 1993թթ. պաշտոնավարել է ՀԿԿ Երևանի քաղսովետի գործկոմում՝ որպես գիտության — ուսումնական հաստատությունների բաժնի հրահանգիչ, դիմումների քննարկման և վերահսկողության բաժնի պետ, կրթության բաժնի պետ: 1993 - 1995 թթ. եղել է ՀՀ կառավարության տնտեսագիտական վարչության սոցիալական քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ, ապա՝ բաժնի վարիչ, սոցիալական քաղաքականության վարչության մշակույթի — կրթության բաժնի վարիչ: 1995-1996թթ. զբաղեցրել է ՀՀ լուսավորության նախարարի տեղակալի, 1997-1999թթ.՝ Արագածոտնի մարզպետարանի քարտուղարի պաշտոնները: Մինչև նոր նշանակումը Ռոբերտ Փոլադյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության միջին և մասնագիտական կրթության վարչության պետն էր: Ամուսնացած է, ունի երեք երեխա: