Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

դեկտեմբեր 19, 2007

Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Յուլյա Տիմոշենկոյին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Յուլյա Վլադիմիրովնա,

ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հուսով եմ, որ Ձեր ղեկավարած Ուկրաինայի կառավարությունը նշանակալի հաջողությունների կհասնի երկրի տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև կնպաստի մեր բարեկամական երկրների միջև փոխշահավետ համագործակցությանն ու Ուկրաինայի և Հայաստանի ժողովուրդների միջև բազմակողմանի կապերի ամրապնդմանը:

Օգտվելով առիթից, կցանկանայի մաղթել Ձեզ` հարգելի Յուլյա Վլադիմիրովնա, հաջողություններ բարձր պաշտոնում պետական գործունեության մեջ, իսկ Ուկրաինայի ժողովրդին` խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»: