keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
ապրիլ 05, 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումով, ապրիլի 6-ին «Եվրասիական տնտեսական գագաթաժողով-2002» համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ալմաթի կմեկնի Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են՝ առևտրի և տնտեսական զարգացման նախարարը, Ղազախստանի Հանրապետութունում Հայաստանի Հանրապետութան արտակարգ և լիազոր դեսպանը, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ գործադիր տնօրենը: Գագաթաժողովն ընթանում է Համշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում և նվիրված է Կենտրոնական Ասիայի, Անդրակովկասի և հարևան երկրների կայուն զարգացումն ապահովող խնդիրներին: