Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 07, 2008

Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ալժիրի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` երկրի բարձրագույն պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջողություն Ձեր առաքելությունն իրագործելու ճանապարհին:

Պատեհ առիթն օգտագործելով, ուզում եմ հավաստել Ձեզ հետ համագործակցելու իմ պատրաստակամությունը` զարգացնելու մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը, ինչպես նաև քաղաքական երկխոսություն հաստատելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցերի շուրջ»:

* * *

Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին Թունիսի Հանրապետության նախագահ Զեյն ալ-Աբիդին բեն Ալիի հղած շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ուրախ եմ շնորհավորելու Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություն, իսկ եղբայրական հայ ժողովրդին` առաջընթաց և բարգավաճում:

Օգտվելով առիթից, հայտնում եմ իմ պատրաստակամությունը միասին աշխատելու` հանուն մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների և գոյություն ունեցող փոխգործակցության էլ ավելի ամրապնդման»: