Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 19, 2008

ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը հայ բեմի վաստակաշատ և մեծանուն դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է.


«Հայաստանում և նրա սահմաններից դուրս Ձեզ ճանաչում են որպես ինքնատիպ տաղանդով ու զարմանահրաշ հմայքով օժտված դերասանուհու, հայկական թատրոնի և կինոյի անուրանալի մեծության, ով իր անջնջելի հետագիծն է թողել մեր արվեստում:


Ձեր ստեղծած ամեն մի կերպար վառ է ու հիշվող, դրանցից յուրաքանչյուրը Ձեր անուրանալի տաղանդի ու անթերի ոճի օրինակ է: Այդ է պատճառը, որ թատրոնում և կինոյում Ձեր մասնակցությամբ գործերը վայելում են ոչ միայն քննադատների ու մասնագետների, այլև մեր ժողովրդի գնահատանքն ու սերը:


Սրտանց շնորհավորում եմ Ձեզ վաստակած հոբելյանի առիթով, մաղթում եմ առողջություն և ամենայն բարիք»: