Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 28, 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայել Կասյանովին, որտեղ ասված է. «Մեծարգո Միայել Միխայլովիչ. Խոր վշտի զգացումով ընդունեցինք Ռուսաստանի Դաշնության հարավային շրջաններում ջրհեղեղի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին լուրը։ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, Ռուսաստանի ժողովրդին։ Խնդրում եմ մեր ցավակցությունները փոխանցել տուժածների ընտանիքներին ու հարազատներին»։