Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

ապրիլ 09, 2008

ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Եվրոպայի Միության խորհրդի գլխավոր քարտուղար, Գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի նախագահ,

Թույլ տվեք շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր պատասխանատու պաշտոնում:

Եվրոպայի Միությունն ուշադիր հետևել է փետրվարի 19-ի հետընտրական իրադարձություններին և տեղյակ է այն խնդիրներին, որոնք ծառացած են Ձեր նոր պաշտոնը ստանձնելու պահից: Միաժամանակ, մենք ողջունում ենք անցումային շրջանում Ձեր կողմից արված երկխոսության հրավերները:

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի Հանրապետությանը այդ մարտահրավերների հաղթահարման գործընթացում: Մենք շարունակում ենք հետընտրական իրադարձությունների անկախ ուսումնասիրությունը, հետևում ենք ձերբակալված քաղաքական գործիչների ազատ արձակման ընթացքին, ընդդիմության հետ բաց երկխոսությանը, ինչպես նաև կարևորում ենք լիարժեք ազատության վերականգնումը` որպես վստահության բարձրացման բաղադրիչ:

Հուսով եմ, որ մեր հարաբերությունները հետագայում ևս կզարգանան»: