Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

օգոստոս 21, 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի ծննդյան օրվա կապակցությամբ, որտեղ, մասնավորապես, ասված է.

«Վեհափառ Տեր,

ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 57-րդ տարեդարձի առթիվ: Ցանկանում եմ առողջություն, երկար տարիների կյանք, անսպառ ուժ ու եռանդ` Ձեր հայրապետական նվիրական առաքելության իրականացման մեջ, աստվածահաճո նորանոր արարումներ` ի շահ մեր պետության և եկեղեցու հարաբերությունների հետագա ամրապնդման և ի փառս մեր ժողովրդի քրիստոնեական վերազարթոնքի»: