Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

օգոստոս 22, 2008

Մադրիդի օդանավակայանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետ Խոսե Լուիս Սապատերոյին:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ցավով տեղեկացանք Մադրիդի օդանավակայանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի մասին, որը խլեց բազմաթիվ մարդկային կյանքեր:

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և հարազատներին»: