Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հոկտեմբեր 25, 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Միջազգային և Ռուսաստանի ինժեներական ակադեմիաների նախագահ Բորիս Գուսևին, փոխնախագահ Վլադիմիր Խոմերիկիին և Ուդմուրտիայի ինժեներական ակադեմիայի նախագահ Վալերի Նիկուլինին, որոնք մեր երկիր են ժամանել Հայաստանի ինժեներական ակադեմիայի հիմնադրման 10-ամյակին նվիրված հանդիսությանը մասնակցելու նպատակով։ Հայաստանի ինժեներական ակադեմիայի նախագահ Յուրի Խոջամիրյանը‘ ներկայացնելով հյուրերին, վարչապետին ծանոթացրել է Հայաստանի և Միջազգային ինեժեներական ակադեմիաների միջև համագործակցության ներկա վիճակին և հեռանկարներին։ Խոսելով ժողովրդական տնտեսության մեջ ինժեներական մտքի արդյունավետ ներդրման և օգտագործման կարևորության մասին, Վլադիմիր Գուսևը նշել է շուկայական հարաբերությունների պայմաններում ինտելեկտուալ սեփականության փոխանակումների խնդիրը միջպետական մակարդակով կանոնակարգելու անհրաժեշտությունը։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ողջունել է այդ գաղափարը և հավաստիացրել, որ Հայաստանի կառավարությունը հնարավոր աջակցություն կցուցաբերի նշված ոլորտում ծագող խնդիրների լուծմանը։